Լրահոս

21.07.2011 10:28


Մերիլին Մոնրոյի մասնակցությամբ էրոտիկ տեսանյութը հանել են աճուրդի

Մերիլին Մոնրոյի մասնակցությամբ էրոտիկ տեսանյութը հանել են աճուրդի

Կինոժապավենը, որտեղ պատկերված է՝ ինչպես է Մերիլին Մոնրոն սեքսով զբաղվում, Արգենտինայում հանել են աճուրդի։ Էրոտիկ բնույթի այդ տեսանյութը, որը նկարահանվել է 8 միլիմետրանոց ժապավենի վրա, 7 րոպե տևողություն ունի։ Աճուրդի տնօրեն Միքել Բարսան ասել է, որ Մոնրոյի մասնակցությամբ էրոտիկ բնույթի տեսանյութը ձեռք է բերել հավաքածուների իսպանացի սեփականատերերից մեկի ժառանգորդներից։ Իսպանացին էլ ժամանակին այն ձեռք է բերել ամերիկացի մի պաշտոնյայից, ում անունը գաղտնի է պահվում։ 30 տարի ի վեր տեսանյութը կորած էր համարվում։

Գոյություն ունի նաև այդ ֆիլմի 16 միլիմետրանոց պատճենը, որը հայտնաբերվել է 1997–ին։ Այն ժամանակ շատերն էին կասկածում, որ այնտեղ հենց Մերիլին Մոնրոն է պատկերված։ Էրոտիկ այդ ֆիլմը նկարահանվել է 1946-1947թթ., երբ դեռ Մերիլին Մոնրոն, նույն ինքը՝ Նորմա Ջին Մորտենսոնը, հանրահայտ դերասանուհի չէր։

Աճուրդը լինելու է օգոստոսի 7–ին։ Ժապավենի նախնական գինը 500 հազ դոլար է։ 2001–ին 16 միլիմետրանոց պատճենը ձեռք է բերվել 1,2 մլն դոլարով։ 2008–ին անհայտ մի անձնավորություն էլ Հետաքննության դաշնային բյուրոյի աշխատակցի կողմից 1950–ականներին նկարահանած, Մերիլին Մոնրոյի մասնակցությամբ էրոտիկ մեկ այլ ժապավեն էլ գնել է 1,5 մլն դոլարով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը