Լրահոս

21.07.2011 10:09


Ստեղծվել է հանրապետական ընդունող հանձնաժողովը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ստեղծվել է պետական եվ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-12 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) հանրապետական ընդունող հանձնաժողովը, որը սահմանված ժամկետում ապահովելու է անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքների ամփոփումը: Հանձնաժողովը ձևավորվել է հետևյալ կազմով.

Ա.Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար, նախագահ, Ա.Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ, Մ.Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ, Ա.Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ, Հ.Կարումյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության   ներկայացուցիչ, Գ.Խաչատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի "Գնահատման և թեստավորման կենտրոն" ՊՈԱԿ-ի տնօրեն, Կ.Նասիբյան - ՀՀ կառավարության աշխատակազմի "Գնահատման և թեստավորման կենտրոն" ՊՈԱԿ-ի բաժնի պետ, Ռ.Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն  և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ, պատասխանատու քարտուղար, Ա.Բաղդասարյան - ՀՀ  կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և                               տեղեկատվության վարչության պետ, Ա.Սիմոնյան - Երևանի պետական համալսարանի ռեկտոր, Ո.Մարուխյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, Հ.Թոքմաջյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր, Կ. Աթոյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, Ռ.Միրզախանյան - Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, Ս.Զոլյան -Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր, Շ.Շահինյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար, Ա.Մազմանյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, Ա.Իսաբեկյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, Դ.Դումանյան - Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Վ.Առաքելյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, Ա.Թարվերդյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր, Վ.Գրիգորյան - Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար, Գ.Խաչատրյան - Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, Ռ.Հակոբյան - Գավառի պետական համալսարանի ռեկտոր, Յու.Սաֆարյան - Գորիսի պետական համալսարանի ռեկտոր,

Բ.Մակիչյան - "Պետության կողմից հավատարմագրված հայկական համալսարանների      ռեկտորների խորհուրդ" ՀԿ-ի նախագահ, Հյուսիսային համալսարանի ռեկտոր, Ս. Օհանյան -  Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր:

Այս խորագրի վերջին նյութերը