Ռուսաստանը կավելացնի ՀԱՊԿ-ի ներուժը դաշնակիցների անվտանգության համար
Մոսկվան նպատակ ունի զարգացնել ՀԱՊԿ-ի կարողությունները՝ երաշխավորելու Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը։
«Մենք նպատակ ունենք ամրապնդել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության համակարգը՝ զարգացնելով դրա կարողությունները՝ ի շահ Ռուսաստանի և նրա դաշնակիցների»,-ասել է ռուս դիվանագետը։
Հիշեցնենք, որ ներկայումս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը նախագահում է Հայաստանը։ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am