Արդեն քանի տարի հրապարակավ ահազանգում եմ, որ ՄԵՆՔ չունենք Ազգային Էլիտա, մասնավորապես՝ ի դեմս մշակութային մտավորականության, այլ ունենք շինծու, խամաճիկային, մի փոր հաց ԱՄԵՆ ԳՆՈՎ մուրացող ստամոքսներ...
Ազգային Էլիտայի բացակայությունը նշանակում է՝ Ազգը չունի Պաշտպանիչ Իմունային Համակարգ, որը հղի է տևական ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ու Երկիր կառուցելու ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՓՈՐՁԵՐՈՎ, ինչի ականատեսն ենք ՄԵՆՔ 19-րդ դարի վերջերից ցայսօր...
Լուսանկարում պատկերված ճաշկերույթն այսքան ցավոտ չէր ընկալվի, եթե 3-րդ Հանրապետության օրոք չարձանագրվեին զարհուրելի փաստեր, երբ ՎԱՅ մտավորականները, մասնավորապես՝
– պաշտոն ստանալով, ոչ մի նշանակալից համապետական մասշտաբով ազգային նախագիծ կյանքի չկոչեցին, անգամ եթե հրապարակավ խոստացել էին, ավելին՝ պաշտոնը վայելելուց հետո, ժամանակավոր սսկվում և հանգիստ մարսում էին լափածը.
– չէին աղաղակում, երբ բոլոր իշխանությունները մեթոդապես քանդում էին կրթությունը, մշակույթը և դաստիարակությունը, ավելին՝ լռում կամ մասնակցում էին այդ խրախճանքին.
– 2018-ի «հեղափոխության» օրերին ոչ միայն չգործեցին որպես Ազգի Պաշտպանիչ Իմունային Համակարգ, այլ ավելին՝ շատերն, իրենց սովորության համաձայն, զբաղվում էին գարշելի պնակալիզությամբ, ակնկալելով պաշտոն և պարգևներ.
– 44-օրյա պատերազմին ոչ միայն քայքայիչ ազդեցություն ունեցան իրենց լռությամբ կամ կեղծավոր սրտաճմլիկ կոչերով, այլ ավելին՝ նույն տարվա դեկտեմբերին չկասեցրին, իսկ հետո չդատապարտեցին դեպի Եռաբլուր պաշտոնական «սգո» երթի ժամանակ զոհված հերոսների շիրիմների զանգվածային սրբապղծումը...
Մնում է միայն, որ այս ՎԱՅ մտավորականները գնան իրենց զինակից «առաքյալի»՝ Բարոյական Օրենքներից Զուրկ Փչան Թոդորոսի թարմ հետքերով՝
– ՍԿԶԲԻՑ ԳԵՏՆԻ ՎՐԱ՝ հավաքվեն ու լուսանկարվեն Մահաթմա Գանդիի Երևանում վերջերս տեղադրված արձանի մոտ, ով ժամանակին մտերիմ լինելով Քեմալ Աթաթուրքի հետ, գտնում էր, որ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱԿ.
– ՀԵՏՈ ԳԵՏԻՆԸ ՄՏՆԵՆ՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի սրահում ուղիղ եթերով Ազգի առաջ հրապարակավ ապաշխարեն, որից հետո փորձեն դարձի գալ և սեփական մեղքերը քավելու փորձեր անեն...
Հ.Գ. Այս խորագրի նախորդ 4 նյութերը տեղադրվել են 2021-ի հոկտեմբերի 8-ին, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 3-ին, ինչպես նաև 2022-ի հունվարի 25-ին...
Մեր «մտավորականության» պերճանքը և թշվառությունը