Արևմտյան հրահանգիչներն ինչ-որ առաքելություն են կատարել Ուկրաինայում, եթե նրանց արդեն հետ են կանչում․ Զախարովա
Ուկրաինայից արեւմտյան ռազմական հրահանգիչներին հետ կանչելը վկայում է այն մասին, որ նրանք այնտեղ ինչ-որ առաքելություն են իրականացրել, որն ավարտվել է։ Այս մասին շաբաթ օրը «Սոլովյով Live» YouTube-ալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինան երկիր է, որտեղ առանց այդ էլ գործում էին արեւմտյան հրահանգիչներ, ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի արեւմտյան ներկայացուցիչներ, բայց վերջին երկու ամիսների ընթացքում նրանք այնտեղ բազմակի շատացել էին, այսինքն ինչ-որ բան էին այնտեղ անում,-ասել է նա,-Մեզ ասում էին, որ այդ կարծեցյալ հրահանգիչները ինքնապաշտպանության հարցում պետք է օգնեն Ուկրաինային ագրեսիայի դեպքում։ Ագրեսիա չկա՝ նրանք այնտեղ կան, ագրեսիա չկա, իսկ նրանց այնտեղից հետ են կանչում։ Հետաքրքիր հարցադրում։ Այսինքն նրանք պետք էին ինքնապաշտպանության դեպքում, եթե ագրեսիա սկսվեր, ագրեսիա չսկսվեց, իսկ նրանց արդեն այնտեղից հետ են կանչում, սա խոսում է այն մասին, որ այնտեղ նրանց առաքելությունն ավարտված է, նրանք արդեն ինչ-որ բան արել են այնտեղ»։
Զախարովան հավելել է, որ գուցե Արեւմուտքի սցենարը չի ենթադրում Ուկրաինայում ռազմական հրահանգիչների ներկայություն։

Աղբյուրը՝ news.am