«Քարոզչական արշավը սադրիչ նպատակներ է հետապնդում». Լավրովն ու Բլինկենն են խոսել
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել։
Լավրովը Բլինկենի հետ զրույցում ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ «ռուսական ագրեսիայի» մասին քարոզչական արշավը սադրիչ նպատակներ է հետապնդում։
Լավրովը Բլինկենի հետ զրույցում նշել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերի նախագծերին Արևմուտքի արձագանքն անտեսում է ՌԴ-ի համար առանցքային դրույթները։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
«Լավրովը Բլինկենի հետ զրույցում ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ «ռուսական ագրեսիայի» մասին քարոզչական արշավը սադրիչ նպատակներ է հետապնդում`խրախուսելով Կիևի իշխանություններին` սաբոտաժի ենթարկել Մինսկի համաձայնագրերը և «Դոնբասի խնդրի» համար ուժային լուծում գտնել»,–նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Արևմուտքը ՌԴ-ին մեղադրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման ծրագրերի մեջ։ Մոսկվայում դա կտրականապես հերքում են ու մշտապես հայտարարում, որ ոչ մեկին ոչնչով չեն սպառնում, իսկ բոլոր նման հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանը ոչ մի առիթ չի ստեղծում Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտային իրավիճակի համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի բացառում, որ Արևմուտքի կողմից սանձազերծված Ուկրաինայի հիստերիկ արգործողությունն ուղղված են այն բանին, որ Կիևը սաբոտաժ անի Դոնբասի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի մասով։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի տեղեկատվական հիստերիան առատորեն համեմված է ստերով ու ֆեյքերով:

Աղբյուրը՝ armeniasputnik.am