Բելգրադի դատարանը որոշում է կայացրել Հաջիչին Հաագա ուղարկել
Ռազմական հանցագործությունների սերբական դատարանը եկել է եզրահանգման, որ Խորվաթիայի սերբերի նախկին առաջնորդ Գորան Հաջիչին միջազգային տրիբունալի հանձնելու համար որևէ պատնեշ չկա։
«Պաշտպանությունը չի բողոքարկի դատարանի որոշումը»,– իր հերթին հայտարարել է Հաջիչի իրավաբանը։
Ակնկալվում է, որ Հաջիչին Հաագա կուղարկեն մոտակա մի քանի օրերի ընթացքում։
Հիշեցնենք, որ Հաջիչը ձերբակալվել էր սերբական իշխանությունների կողմից չորեքշաբթի օրը, ապա նրան տեղափոխել էին Բելգրադի Հատուկ դատարան՝ մեղադրանք ներկայացնելու համար։ Նախկին Հարավսլավիայի հարցերով Հաագայի միջազգային տրիբունալը մեղադրում է Հաջիչին 1991-1995թթ. Խորվաթիայում զինված բախումների ժամանակ ռազմական հանցագործությունների համար: