Աշխարհ

12.02.2022 17:20


Բրիտանիան չեղարկում է ԱՀԿ-ի կողմից չհաստատված պատվաստանյութերով պատվաստվածների համար կարանտինը

Բրիտանիան չեղարկում է ԱՀԿ-ի կողմից չհաստատված պատվաստանյութերով պատվաստվածների համար կարանտինը

Բրիտանիան չեղարկում է ԱՀԿ-ի կողմից չհաստատված պատվաստանյութերով պատվաստվածների համար կարանտինը, հաղորդում է Ինտերֆաքսը։

Միջոցառումներն ուժի մեջ են մտել փետրվարի 11-ից։ Այժմ երկիր մուտք գործող անձանց նշված կատեգորիաները պետք է անցնեն երկու ՊՇՌ թեստ՝ մեկը ուղևորությունից առաջ, երկրորդը Մեծ Բրիտանիա ժամանելուց ոչ ուշ, քան երկու օր հետո:

Նաև անհրաժեշտ է լրացնել Passenger Locator Form-ը թռիչքից 48 ժամ առաջ:

Հունվարի 19-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրի իշխանությունները վերացնում են սահմանափակումների մեծ մասը, որոնք սահմանվել էին օմիկրոն շտամի պատճառով։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը