Լրահոս

21.07.2011 00:17


Քննարկվել են հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող խնդիրներ

Հուլիսի 20-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ: Դեսպան Քոչարյանը Լիբանանի վարչապետին փոխանցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական նամակը և Հայաստան այցելելու պաշտոնական հրավերը: Դեսպանը վարչապետ Միքաթիին ՀՀ կառավարության անունից շնորհավորել է բարձր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու և Լիբանանի նոր կառավարության կողմից խորհրդարանում վստահության քվե ստանալու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող խնդիրներ: Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման, միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի, գործարար համաժողովների անցկացման, առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի թարմացման անհրաժեշտությունը: Կարևորվել է հայ համայնքի դերակատարությունը երկրի քաղաքական, սոցիալտնտեսական և մշակութային կյանքում: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին:

Այս խորագրի վերջին նյութերը