Հուլիսի 26-ին Եվրոպական դատարանը կքննի ադրբեջանցիների հայցն ընդդեմ Ադրբեջանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հուլիսի 26-ին կքննի ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչներ Պանախ Հուսեյնի, Ռաուֆ Արիֆօղլուի, Արիֆ Գաջիլիի և Սարդար Ջալալօղլուի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Հայցվորները մեղադրվել էին հոկտեմբերի 15-16–ին հասարակական կարգը խախտելու մեջ և դատապարտվել 4-5 տարվա ազատազրկման, սակայն 6 ամիս անց նրանք ազատ էին արձակվել նախագահի համաներման հրամանով։
Հայցվորները հայտարարել են, որ իրենց նկատմամբ իրականացրած գործողություններով խախտվել են մարդու իրավունքների համաձայնագրի մի շարք հոդվածներ։
Նույն օրը ՄԻԵԴ–ը կքննի նաև Բաքվի բնակիչ Նադիր Օրուջովի բողոքը, որը հայտարարել էր, թե 2005-ին իրեն թույլ չեն տվել առաջադրել իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում, ինչը խախտում է մարդու ազատ ընտրվելու իրավունքը։