Լրահոս

20.07.2011 17:24


Թաիլանդի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Հուլիսի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Թաիլանդի նորանշանակ դեսպան Չալերմպոլ Թանչիտին (Chalermpol Thancitt, նստավայրը` Մոսկվա )՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով հյուրին՝  նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան իր առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-թաիլանդական կապերի զարգացմանը` ամուր հիմքեր ստեղծելով դրանց ընդլայնման համար:

Դեսպանը Թանչիտը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար, ընդգծելով, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ եւ զարգացմամբ, եւ վստահեցրեց որ կանի առավելագույնը երկկողմ համագործակցության խորացման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների առավել զարգացման ուղիները, անդրադարձան  իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների անցկացման, տնտեսական համագործակցության խթանման, մշակութային փոխանակումների ակտիվացման, միջխորհրդարանական կապերի ձեւավորման, միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Թաիլանդի փոխգործակցությանն առնչվող հարցերին:

Այս խորագրի վերջին նյութերը