Լրահոս

14.01.2011 10:20


Բակո Սահակյան. «Պետք է ավարտին հասցնել զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթացը»

Բակո Սահակյան. «Պետք է ավարտին հասցնել զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթացը»

Աշխատանքային խորհրդակցություն նվիրված սոցիալ-տնտեսական մի շարք հիմնախնդիրների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ հունվարի 13-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված սոցիալ-տնտեսական մի շարք հիմնախնդիրների:

 Զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցի շուրջ զեկույցով հանդես է եկել սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հնարավորինս կարճ ժամկետներում պետք է ավարտին հասցնել զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթացը:

Մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման մասին զեկույցով հանդես է եկել Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը: Այդ աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին:

Քննարկվել են նաև Ստեփանակերտում գործող մշակութային օջախների շենքային պայմանների բարելավման հետ կապված հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք։

Այս խորագրի վերջին նյութերը