Լրահոս

20.07.2011 17:23


Հայաստանի շախմատի հավաքականն առաջին տեղում է

Հայաստանի շախմատի հավաքականն առաջին տեղում է

Քիչ առաջ ավարտվեց Չինաստանում շախմատի աշխարհի թիմային առաջնության չորրորդ մրցափուլը, որտեղ Հայաստանի մրցակիցը Եգիպտոսի հավաքականն էր։ Չնայած այն հանգամանքին, որ թիմում չէր խաղում առաջատար Լևոն Արոնյանը, այնուամենայնիվ, մեր շախմատիստներին հաջողվեց խոշոր՝ 3,5։0,5 հաշվով հաղթանակ տանել։ Իրենց խաղերը հաղթանակով ավարտեցին Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։ Գաբրիել Սարգսյան–Սամի Շոկեր հանդիպումը ոչ ոքի  ավարտվեց։

Այս հաղթանակից հետո Հայաստանի թիմը, վաստակելով 6 միավոր, դարձավ մրցաշարի առաջատարը։

Տեղեկացնենք, որ հաջորդ մրցափուլում Հայաստանի մրցակիցը Չինաստանի հավաքականն է լինելու, որն իր ակտիվում ունի 5 միավոր։

Այս խորագրի վերջին նյութերը