Քաղաքական

11.02.2022 09:53

Սյունիքում առաջիկայում նոր նահանջ է սպասվում

Սյունիքում առաջիկայում նոր նահանջ է սպասվում

168.amը գրում էՆիկոլ Փաշինյանը շարունակում է Հայաստանը մաս-մաս Ադրբեջանին նվիրաբերելու իր գործունեությունը: Սյունիքի մարզի մի շարք հատվածներ (Կովսական և այլն) առանձին, գաղտնի փաստաթղթով Ադրբեջանին հանձնելուց հետո, հիմա էլ մտադիր է Կապանից որոշ դիրքեր հանձնել թշնամուն: Ըստ մեր աղբյուրների՝ այս քայլը բացատրվում է հետևյալ կերպ. սահմանների ճշգրտում է կատարվում, Կապանի մի երկու դիրքերից հայկական բանակը պիտի նահանջի:

Ինչի՞ դիմաց է լինելու նահանջը, պարզ չէ: Բայց, որպես արդարացում, իշխանական ուժի ներկայացուցիչները տեղաբնակներին ասում են, թե ռուսական կողմի հետ համաձայնեցված է:

Ստացվում է, որ թեև դեռ պաշտոնական դեմարկացիա տեղի չի ունեցել, անգամ չի սկսվել գործընթացը, բայց Նիկոլ Փաշինյանը նոր նահանջներ է պլանավորում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։