Մինչև 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրված ՃՏ պատահարները
2011 թ. առաջին կիսամյակում ՀՀ տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներից 93-ը տեղի են ունեցել մինչև 16 տարեկանների մասնակցությամբ, որոնց հետևանքով 2 մանկահասակ մահացել են, 101-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2010 թ. նույն ժամանակահատվածում մինչև 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրվել է 89 ՃՏ պատահար, որոնց հետևանքով 6 մանկահասակ մահացել է, 92-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2011 թ. առաջին կիսամյակում Երևան քաղաքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներից 39-ը տեղի են ունեցել մինչև 16 տարեկանների մասնակցությամբ, որոնց հետևանքով 46 մանկահասակ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2010 թ. նույն ժամանակահատվածում մինչև 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրվել է 38 ՃՏ պատահար, որոնց հետևանքով 40 մանկահասակ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2011 թ. առաջին կիսամյակում ՀՀ տարածքում արձանագրված վրաերթի դեպքերից 55-ը տեղի են ունեցել մինչև 16 տարեկանների մասնակցությամբ, որոնց հետևանքով 2 մանկահասակ մահացել են, 54-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2010 թ. նույն ժամանակահատվածում մինչև 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրվել է 57 վրաերթի դեպք, որոնց հետևանքով 5 մանկահասակ մահացել է, 54-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչև 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրված ՃՏ պատահարները