Հուլիսի 20-ին, ժամը 05.15-ին, ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ Արա լեռան ամառանոցների ճանապարհին կանգնած «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենայում դիակ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է Երեւանի բնակիչ, 1942 թ. ծնված Սերգեյ Հովսեփյանի դիակը՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Դիակ` ավտոմեքենայում