Կարծիք

10.02.2022 12:32


ԱԺ ամբիոնից հայտարարել, որ «Հայաստանի միջազգային բռենդը ժողովրդավարությունն է» , նշանակում է ծաղրել ողջ միջազգային հանրությանը և նրանց արժեհամակարգը...

ԱԺ ամբիոնից հայտարարել, որ «Հայաստանի միջազգային բռենդը ժողովրդավարությունն է» , նշանակում է ծաղրել ողջ միջազգային հանրությանը և նրանց արժեհամակարգը...

«Մեր միջազգային բրենդը ժողովրդավարությունն է...»

Սա ասում է երկրի ղեկավարի աթոռին հայտնված այն անձը, որի օրոք վիրավորանքը քրեականացվել է...

Իսկ ինչ է իրենից ներկայացնում վիրավորանքը և ինչպես կարելի էր պաշտպանվել դրանից մինչև այդ արարքի քրեականացումը..դիմում էիր դատարան, հիմնավորում տվյալ արտահայտության վիրավորական բնույթը և պահանջում վիրավորողից ներողության հայցում և գումարի փոխհատուցում(որպես բարոյական վնաս)…

Ընդ որում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ խոսքի և կարծիքի ազատությունը ոչ միայն այն տեղեկատվությունն է, որն ընդունվում է բարեհաճությամբ, այլ այն, որ կարող է համարվել կամ ընկալվել վիրավորական, շոկային և ցնցել իշխանությանը, պաշտոնյային կամ հասարակության որևէ հատվածի...

Եվրոպական դատարանը հստակ ընդգծել է, որ այդպիսին են բազմակարծության և հանդուրժողականության պահանջները, առանց որոնց ժողովրդավար հասարակությունը գոյություն ունենալ չի կարող...

Ազատ խոսքը, սոցիալական ցանցում արված գրառումը, կարծիքի արտահայտումը դարձել է քրեական հանցագործություն Հայաստանում, այնպես, ինչպես՝ մարդասպանությունը, գողությունը, բռնաբարությունը և այլ հակամարդկային արարքներ...

Նման պայմաններում Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել, որ «Հայաստանի միջազգային բռենդը ժողովրդավարությունն է» , նշանակում է ծաղրել ողջ միջազգային հանրությանը և նրանց արժեհամակարգը......եթե իհարկե այդպիսիք իրականում կան...

Անահիտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը