Աշխարհ

10.02.2022 11:13


Լիբիայի վարչապետի ավտոմեքենան Տրիպոլիում գնդակոծման է ենթարկվել. Al Jazeera

Լիբիայի վարչապետի ավտոմեքենան Տրիպոլիում գնդակոծման է ենթարկվել. Al Jazeera

Լիբիայի վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի ավտոմեքենան Տրիպոլիում ենթակվել է գնդակոծման: Փերտրվարի 10-ին այդ մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Պատահարի առիթով պաշտոնական հայտարարություններ առայժմ չկան, Լիբիայի զանգվածային լրատվամիջոցները նույնպես ոչինչ չեն հայտնում պատահարի մաին, որը տեղի է ունեցել փետրվարի 10-ին խորհրդարանում պլանավորված՝ վարչապետի վերընտրման նիստի բառացիորեն նախօրյակին: Լիբիայում սաստկանում Է դիմակայությունն իշխանության օրենսդիր և գործադիր մարմինների միջև:

Լիբիայի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանը) ձգտում է հասնելու կառավարության նոր ղեկավարի ընտրման՝ պնդելով, որ Դբեյբայի լիազորությունները լրացել են տակավին դեկտեմբերի 24-ին, երբ երկրում պետք է կայանային նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Սակայն Դբեյբան չի պատրաստվում վայր դնելու լիազորությունները՝ հայտարարելով, թե դրանք իր հաջորդին կհանձնի սոսկ երկրում ընդհանուր ընտրությունների անցկացումից հետո, որոնց ժամկետը դեռ որոշված չէ: Նա խոսնակ Աքիլա Սալեհին մեղադրել է երկրը կրկին պառակտելու փորձի մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը