«Ժառանգությունը» ԵԽԽՎ համազեկուցողին ներկայացրել է ԱԺ նիստերին «չմասնակցելու դրդապատճառները
Այսօր «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Զարուհի Փոստանջյանը հանդիպեցին Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ակսել Ֆիշերի հետ: Հանդիպմանը մասնակցում էր ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեն:
Ակսել Ֆիշերը տեղեկացրեց, որ ինքը այստեղ է Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու, մեր երկրում առկա իրավիճակի եւ զարգացումների վերաբերյալ զեկույց պատրաստելու առաքելությամբ:
Ողջունելով հյուրին` «Ժառանգության»պատգամավորները ներկայացրեցին կուսակցության դիրքորոշումները ԵԽԽՎ բանաձեւերով ամրագրված` Հայաստանի պարտավորությունների անբավարար կատարման, փետրվարի 17-ի կոալիցիոն նորացված հակասահմանադրական հուշագրի մտահոգիչ բովանդակության ու հետապնդած նպատակների, այդ նպատակով միակողմանի ու անընդունելի լուծումներով ընդունված Ընտրական նոր օրենսգրքի եւ ԿԸՀ կազմավորման արատավոր գործընթացի, անկախ կամ ընդդիմադիր տպագիր լրատվամիջոցներին պատժելու նպատակով “զրպարտության” հիմանավորումներով դատարան ներկայացվող հայցերի բավարարման, ,Գալաե հեռուստաընկերության հաղորդակի հետ կապված իշխանությունների սադրած իրավիճակի, հեռուստակապուղիների համար հայտարարված մրցույթներում «Ա1+» հեռուստաընկերությանը հերթական անգամ եթեր չտրամադրելու եւ ԱԼՄ հեռուստաընկերությանը եթերազրկելու, դատական իշխանության կախյալության ու կամայականությունների, դատախազության անփոփոխ գործելաոճի, փետվար-մարտ ամիսներին ոստիկանության կողմից «Ժառանգության» պատգամավորների եւ խաղաղ ցուցարաների դեմ իրականացված բռնությունների անպատասխան մնալու, մարտի 1-ի ոճրագործության լիարժեք բացահայտման մարտահրավերների, խաղաղ հավաքներ եւ ցույցեր կազմակերպելու արգելքների, սեփականության, սոցիալ-տնտեսական, բնապահապանական իրավունքների շարունակվող զանգվածային խախտումների, խորհրդարանի կողմից մարդու իրավունքները ոտնահարող կամ դրանք օրինականացնող օրինագծեր ընդունելու եւ ներքաղաքական զարգացումների առնչությամբ:
Այս բոլոր խնդիրների կապակցությամբ ներկայացվել են «Ժառանգություն»կուսակցության առաջարկած լուծումները` սահմանադրական բարեփոխումներից, Ընտրական օրենսգրքի վերանայումից մինչեւ միջազգային քրեական դատարանի իրավասության ճանաչումը` որպես ՀՀ քաղաքացիներին անհատական/խմբային ու ազգային իրավունքների հարցերով նաեւ Հայաստանից դուրս արդարադատություն հայցելու եւ «անբացահայտելի» հանցագործությունները բացահայտելու հնարավորություն, եթե ներքին ատյաններն ի զորու չեն դա անել:
Կուսակցությունը վերստին իր դիրքորոշումը ներկայացրեց Արցախի խնդրի ու ԵԽԽՎ-ում ստեղծված ենթահանձնաժողովի կապակցությամբ` անթույլատրելի համարելով Արցախի Հանրապետության ներկայացուցիչների բացակայությամբ նրանց ճակատագրի ու ԼՂՀ-ին առնչվող խնդիրների քննարկումը Ադրբեջանի ավտորիտար վարչակարգի պատվիրակների հետ:
Ակսել Ֆիշերին ներկայացվեցին նաեւ 2011թ. փետրվարից մինչ այժմ խորհրդարանի նիստերին «Ժառանգություն» կուսակցության չմասնակցելու դրդապատճառները, մասնավորապես` Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ «Ժառանգություն» կուսակցության մի քանի տասնյակ օրենսդրական նախաձեռնությունների համատարած տապալումը կամ մերժումը, խորհրդարանական մեծամասնություն-ընդդիմություն հարաբերությունների առկա ճգնաժամը:
«Ժառանգությունը» ԵԽԽՎ համազեկուցողին ներկայացրել է ԱԺ նիստերին «չմասնակցելու դրդապատճառները
Այսօր «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Զարուհի Փոստանջյանը հանդիպեցին Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ակսել Ֆիշերի հետ: Հանդիպմանը մասնակցում էր ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեն:
Ակսել Ֆիշերը տեղեկացրեց, որ ինքը այստեղ է Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու, մեր երկրում առկա իրավիճակի եւ զարգացումների վերաբերյալ զեկույց պատրաստելու առաքելությամբ:
Ողջունելով հյուրին` «Ժառանգության» պատգամավորները ներկայացրեցին կուսակցության դիրքորոշումները ԵԽԽՎ բանաձեւերով ամրագրված` Հայաստանի պարտավորությունների անբավարար կատարման, փետրվարի 17-ի կոալիցիոն նորացված հակասահմանադրական հուշագրի մտահոգիչ բովանդակության ու հետապնդած նպատակների, այդ նպատակով միակողմանի ու անընդունելի լուծումներով ընդունված Ընտրական նոր օրենսգրքի եւ ԿԸՀ կազմավորման արատավոր գործընթացի, անկախ կամ ընդդիմադիր տպագիր լրատվամիջոցներին պատժելու նպատակով “զրպարտության” հիմանավորումներով դատարան ներկայացվող հայցերի բավարարման, ,Գալաե հեռուստաընկերության հաղորդակի հետ կապված իշխանությունների սադրած իրավիճակի, հեռուստակապուղիների համար հայտարարված մրցույթներում «Ա1+» հեռուստաընկերությանը հերթական անգամ եթեր չտրամադրելու եւ ԱԼՄ հեռուստաընկերությանը եթերազրկելու, դատական իշխանության կախյալության ու կամայականությունների, դատախազության անփոփոխ գործելաոճի, փետվար-մարտ ամիսներին ոստիկանության կողմից «Ժառանգության» պատգամավորների եւ խաղաղ ցուցարաների դեմ իրականացված բռնությունների անպատասխան մնալու, մարտի 1-ի ոճրագործության լիարժեք բացահայտման մարտահրավերների, խաղաղ հավաքներ եւ ցույցեր կազմակերպելու արգելքների, սեփականության, սոցիալ-տնտեսական, բնապահապանական իրավունքների շարունակվող զանգվածային խախտումների, խորհրդարանի կողմից մարդու իրավունքները ոտնահարող կամ դրանք օրինականացնող օրինագծեր ընդունելու եւ ներքաղաքական զարգացումների առնչությամբ:
Այս բոլոր խնդիրների կապակցությամբ ներկայացվել են «Ժառանգություն» կուսակցության առաջարկած լուծումները` սահմանադրական բարեփոխումներից, Ընտրական օրենսգրքի վերանայումից մինչեւ միջազգային քրեական դատարանի իրավասության ճանաչումը` որպես ՀՀ քաղաքացիներին անհատական/խմբային ու ազգային իրավունքների հարցերով նաեւ Հայաստանից դուրս արդարադատություն հայցելու եւ «անբացահայտելի» հանցագործությունները բացահայտելու հնարավորություն, եթե ներքին ատյաններն ի զորու չեն դա անել: