Աշխարհ

09.02.2022 16:34


Ադրբեջանը ծրագրում է 2023-ին ավարտել երկաթգծի շինարարությունը մինչև Հայաստանի հետ սահման. Բայրամով

Ադրբեջանը ծրագրում է 2023-ին ավարտել երկաթգծի շինարարությունը մինչև Հայաստանի հետ սահման. Բայրամով

Ադրբեջանը ծրագրում է 2023-ին ավարտել երկաթգծի շինարարությունը մինչև Հայաստանի հետ սահման: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Մոլդովայի ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուի հետ համատեղ ասուլիսում, փոխանցում է Trend-ը:

«Ադրբեջանը մինչև Հայաստանի սահման 110 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը սկսել է դեռ 2021 թվականին։ Ներկայում կատարված է շինարարական աշխատանքների 24 %-ը։ Դա վկայում է Ադրբեջանի պատասխանատու մոտեցման մասին։ Իսկ Հայաստանը, բացի հակասական հայտարարություններից, ոչինչ չի անում»,-մասնավորապես հայտարարել է նա:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը