Լրահոս

20.07.2011 16:18


Վահրամ Սահակյանն «Ամեն ինչ հայկական սեքսի մասին» ֆիլմ է նկարահանել

Վահրամ Սահակյանն «Ամեն ինչ հայկական սեքսի մասին» ֆիլմ է նկարահանել

Թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանն «Ամեն ինչ հայկական սեքսի մասին» ֆիլմ է նկարահանել։ Ինչպես «7օր»–ին ասել է Վահրամ Սահակյանը, 90 րոպե տևողությամբ այս ֆիլմում, որքան էլ զարմանալի կարող է թվալ, սեքս պատկերող որևէ հատված չկա։ Վահրամ Սահակյանի խոսքերով՝ երգիծական այս ֆիլմում վեր են հանվում այն բոլոր խնդիրները, որոնց պատճառով «նեռվ» է մտել հայաստանցի տարիքային բոլոր խմբերի տղամարդկանց և կանանց շրջանում։ Իսկ այդ «նեռվն» էլ, ըստ թատերագրի, առաջացնում է սեքսուալ շեղումները, որոնց էլ նպաստում են հեռուստատեսությունները և բոլոր բնագավառներում առկա գավառական մտածողությունը։ Ֆիլմում, օրինակ, ցուցադրվում է՝ ինչպես են հայաստանցի կանայք հագուրդ տալիս իրենց սեքսուալ ցանկություններին՝ դրանք բավարարելով կամ «խեղդելով» գորգ լվանալով կամ բուրդ չփխելով։ Այժմ ֆիլմի մոնտաժման աշխատանքներն են ընթանում։ Վահրամ Սահակյանը հույս է հայտնել, որ եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, ապա «Ամեն ինչ հայկական սեքսի մասին» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա արդեն սեպտեմբերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը