Կարծիք

09.02.2022 14:17


ՍԴ-ն «Հայաստան» խմբակցության դիմումի քննությունը հետաձգել է մինչև ապրիլ

ՍԴ-ն «Հայաստան» խմբակցության դիմումի քննությունը հետաձգել է մինչև ապրիլ

Հարգելի գործընկերներ, կհիշեք Սահմանադրական դատարան էինք դիմել Բարձրագույն դատական խորհրդի իրավաբան գիտնականների տարիքային ցենզի սահմանադրականության հարցով: Խնդիրը ուղղակի վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման անհնարինությանը: Սահմանադրական դատարանը սկսելով գործի քննությունը (սահմանադրականության խնդիրը ակնհայտ է) զարմանալիորեն որոշեց այն հետաձգել մինչև 2022 թվականի ապրիլի 19-ը: Որպես հիմնավորում նշվել է «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն»: Մեկ այլ դեպքում ԱԺ նախագահի ընտրությունների մասով հետաձգվել էր, քանի որ պատասխանողը պետք է բանավոր նիստին պատրաստվեր:

Ամփոփելով` ապրիլ ամսին ՍԴ-ում երկու գործ, երկու պաշտոնյաների պաշտոնավարման սահմանադրականության բացակայության մասին:

Հ.Գ. Չափազանց բարդ է այս իրավական ամենաթողության նոր օպերացիայի ու դատական իշխանության նկատմամբ տեռորի պայմաններում, լինել ինքնամեկուսացած:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը