Աշխարհ

09.02.2022 13:54


ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումը սահմանների մոտ սպառնալիքներ Է ստեղծում ամբողջ ՀԱՊԿ-ի համար

ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումը սահմանների մոտ սպառնալիքներ Է ստեղծում ամբողջ ՀԱՊԿ-ի համար

ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ծավալումը սահմանակից տարածքներում ոչ միայն սպառնալիքներ Է ստեղծում Բելառուսի և Ռուսաստանի համար, այլև բացասաբար Է ազդում ամբողջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության ապահովման վրա:

Փետրվարի 9-ին այդ մասին հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Վալդայ» բանավիճային ակումբի «Կոլեկտիվ անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու արևմտյան սահմաններին տեղի Է ունենում ՆԱՏՕ-ի զինվորականների խմբավորումների Էական կուտակում, ռազմական ենթակառուցվածքի զարգացում սահանակից տարածքներում,- ասել Է նա:- Մեծանում Է ռազմական ակտիվությունը, տեղի Է ունենում ըստ Էության ամբողջ տարածաշրջանի ռազմականացում: Դա ոչ միայն սպառնալիքներ Է ստեղծում Բելառուսի և Ռուսաստանի համար, այլև բացասաբար Է ազդում մեր ամբողջ կազմակերպության, ամբողջ ՀԱՊԿ-ի անվտանգության ապահովման վրա»: Զասը հայտարարել Է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստեղծվել Է ճգնաժամային հակազդման աշխատանքային խումբ Ղազախստանում իրականացված խաղաղապահ գործողությունից հետո:

«Այո՛, անշուշտ, մենք այժմ ստեղծել ենք աշխատանքայն խումբ և ուշադրությամբ ուսումնասիրում ենք մեր այդ առաջին գործնական փորձը, մեր բոլոր գործողությունները: Ամենից առաջ կթեստավորենք ճգնաժամային հակազդման համակարգը: Մենք պետք Է հնարավորություն ունենանք արագորեն և արդյունավետորեն կիրառելու առկա ներուժը ցանկացած պայմաններում և մեր պատասխանատվության գոտու ցանկացած կետում»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը