Լրահոս

20.07.2011 16:14


Քաղաքացիները գումարները վերադարձնում են պետբյուջե

Քաղաքացիները գումարները վերադարձնում են պետբյուջե

Զարտուղի ճանապարհներով ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված քաղաքացիները շարունակում են ժամանակին ստացած նպաստները վերադարձնել պետբյուջե: Նախորդ 3 տարիների ընթացքում Գյումրու երկու սոցծառայությունները բնակչությունից հետ են գանձել 21 մլն դրամ: Գյումրիի 1–ին սոցծառայությունից նշել են, որ արդեն 350 ընտանիք պարտավորվել է վերադարձնել գումարները: Գյումրիում գործող երկու սոցծառայություններից էլ հավաստիացնում են, որ հավաքագրման ընթացքում որևէ խնդիր չի առաջանում։

«Մենք այս պահին այդ գանձումները կատարում ենք։ Չկան հրաժարվող ընտանիքներ. բոլորն էլ սահմանված գրաֆիկով մուծումները կատարում են»,- տեղեկացրել է Գյումրիի 2–րդ սոցծառայության պետը։

Գյումրիում սոցիալապես ծանր պայմանների պատճառով նպաստառու ընտանիքները մեծ թիվ են կազմում, իսկ սոցապահովության համակարգի չափազանց կոռումպացվածությունը հնարավորություն է տվել որոշ կարիքավոր ընտանիքների որոշ ժամանակ օգտվել նպաստների համակարգից: Զեղծարարությունների բացահայտումից հետո կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել, որով պարտավորեցնում է կոռուպցիոն ճանապարհով նպաստների համակարգում ընդգրկված ընտանիքներին վերադարձնել գումարները: Սակայն տարօրինակն այն է, որ համակարգում կոռուպցիոն երևույթների բացահայտումից հետո մինչ այժմ Գյումրիում որևէ բարձրաստիճան պաշտոնյա լուրջ պատասխանատվության չի ենթարկվել:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը