Կարծիք

09.02.2022 12:49


Դատարանները դարձել են փոքրիկ բռնապետի և նրա շրջապատի պատանդները

Դատարանները դարձել են փոքրիկ բռնապետի և նրա շրջապատի պատանդները
ՀՀ վարչապետ կոչեցյալի հարձակումը դատական համակարգի վրա հանցագործություն է մեր անկախ պետականության դեմ։ Իշխող թիմի հակասահմանադրական գործունեությունը հանգեցրել է ճգնաժամի, որի նպատակն է իշխանության յուրացումը և միանձնյա բռնապետական իշխանության ձևավորումը։ Դատարաններն իրականում դարձել են փոքրիկ բռնապետի և նրա շրջապատի պատանդները․ նրանք փորձում են Հայաստանում կառուցել տոտալիտար ռեժիմ։ Սա վերջ է դնում Հայաստանի դատական համակարգի անկախությանը։
Փաշինյանական իշխանությանը և նրա տերերին, կարծես թե չի բավարարում այս ամենը։ Գրպանային իրավապահ մարմինների օգնությամբ, նրանք ահաբեկում են անցանկալի դատավորներին։ Դատական համակարգի նկատմամբ ահաբեկչությունը նպատակ ունի վերջ դնելու դատական համակարգի անկախությանը, ինչը հակասում է ՀՀ֊ի Սահմանադրությանը։ Օգտագործելով խորհրդարանական մեծամասնությունը՝ իշխող վարչախմբի ղեկավարը միտումնավոր հեռանում է սահմանադրականության սկզբունքի պահպանումից՝ ապահովելու իշխանության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության բաժանման հիմնարար սկզբունքը։
Անթույլատրելի Է դատավորների քրեական հետապնդումը արդար և անկախ որոշումներ կայացնելու համար։ Նման պրակտիկան նպատակ ունի վախեցնելու դատավորական կորպուսի ներկայացուցիչներին և առաջին հերթին հասնելու դատավորների կողմից քաղաքական դրդապատճառներով, անհիմն և ոչ իրավաչափ դատավճիռների կայացմանը իշխանության քաղաքական հակառակորդների նկատմամբ, որոնք հետապնդվում են համոզմունքների համար: Փաստորեն, ոչնչացնելով իշխանության անկախ դատական ճյուղը ՝ փաշինյանը Հայաստանում դիկտատուրա է սահմանում և գնում իշխանության յուրացման ու քաղաքական տեռորի համակարգի կազմակերպման ճանապարհով։
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ

Այս խորագրի վերջին նյութերը