Լրահոս

20.07.2011 16:15


Արաբական պետությունների լիգան քննադատել է Իսրայելի գործողությունները

Արաբական պետությունների լիգան քննադատել է Իսրայելի  գործողությունները

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին քննադատել է «Ազատության նավատորմ 2»-ի դեմ իսրայելական ռազմանավերի գրոհային գործողությունները։

Կահիրեում հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ԱՊԼ գլխավոր քարտուղարն Իսրայելի գործողությունները պաշտոնապես անվանել է «ծովահենություն» և կոչ է արել միջազգային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել նման գործողությունները կանխելու համար։

«Գազայի հատվածի շրջափակումն ապօրինի է։ Քաղաքացիական հասարակությանը շրջափակման մեջ վերցնելն անօրինական է նույնիսկ պատերազմական իրադրության ժամանակ»,– ընգծել է ալ Արաբին։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին իսրայելական հատուկջոկատայինները գրոհով վերցրել էին Ֆրանսիայից Գազա ուղևորվող  «Դիգնիտ ալ Կարամա» նավը, որը շատերն անվանում էին «Ազատության նավատորմ 2»։

Այս խորագրի վերջին նյութերը