Լրահոս

20.07.2011 15:28


Լ. Շիրինյան. «Մենք առայժմ չպետք է միջամտենք Թուրքիայում քրդական խնդրի գործընթացներին»

Լ. Շիրինյան. «Մենք առայժմ չպետք է միջամտենք Թուրքիայում քրդական խնդրի գործընթացներին»

Անդրադառնալով Թուրքիայում քրդական զինյալների և թուրք իրավապահների բախումներին, ինչպես նաև քրդական խնդրին՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանն ասել է, որ մենք առայժմ չպետք է միջամտենք այդ գործընթացներին։

–Այդ խնդիրն ինչքան էլ սրվի, մեզ ավելի օգուտ կլինի,–նկատել է քաղաքագետը։

Նրա խոսքերով՝ քրդական խնդրի արծարծմանը մեծապես նպաստում է Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարությունը, որից և ոգևորվում են թուրքաբնակ  քրդերը։

Միևնույն ժամանակ բանախոսը նշել է, որ մեր խնդիրն առայժմ միայն արևելյան ճակատում ուժեղանալն է՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված. «Մեր պետությունը կարգի պիտի բերենք, որպեսզի կարողանանք համարժեք պատասխան տալ»։

Քաղաքագետի համոզմամբ՝ շատ բան կախված է նրանից, թե քրդերը կազմակերպվածության ինչ աստիճան կարող են դրսևորել, քանի որ ցեղային բնազդը շատ ուժեղ է նրանց ազգային խառնվածքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը