Լրահոս

20.07.2011 14:58


Թուրքագետ. «Քրդական խնդիրը լուրջ կշիռ է ստանում Թուրքիայի քաղաքական օրակարգում»

Թուրքագետ. «Քրդական խնդիրը լուրջ կշիռ է ստանում Թուրքիայի քաղաքական օրակարգում»

Վերջին շրջանում Թուրքիայում ակտիվացել են թուրք զինյալները, և բախումներ են գրանցվում նրանց և անվտանգության աշխատակիցների միջև։ Այս թեմայի շուրջ է խոսել թուրքագետ Լևոն Հովսեփյանը։

Անդրադառնալով թուրք–քրդական վերջին բախումներին՝ նա ասել է, որ Թուրքիայի տարածքում վերջին ամենամեծ բախումը գրանցվել է Դիարբեքիրի շրջաններից մեկում, որտեղ թուրքական ուժային մարմինները 13 զոհ և 7 վիրավոր տվեցին։

Թուրքագետը նշել է, որ քրդական ճգնաժամն սկսվեց այն բանից հետո, երբ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանում 35 մանդատ ստացավ, իսկ իշխանությունն ազատ չարձակեց ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու մեղադրանքով կալանավորված վեց կուսակցական պատգամավորներին։ Քրդական բանվորական կուսակցությունը բոյկոտեց խորհրդարան մտնելը, տեղակայվեց Դիարբեքիրում ու սկսեց այնտեղ նիստեր գումարել։

–Հուլիսի 4–ին Դիարբեքիրում կայացած նիստում քրդական կազմակերպություններին միավորող կոնգրեսը հայտարարեց քրդական ժողովրդավարական ինքնավարության մասին։ Սա կարևոր փաստ է, սակայն այդ հայտարարությունն անորոշ է թե՛ սահմանների, թե՛ իրավական կարգավիճակի առումով»–,–նկատել է բանախոսը։

Նրա խոսքերով՝ ակնհայտ է, որ քրդական խնդիրը լուրջ կշիռ է ստանում Թուրքիայի քաղաքական օրակարգում։

Անդրադառնալով այս հարցի հետագա զարգացումներին՝ Լ. Հովսեփյանը նշել է, որ հնարավոր է՝ քրդական խնդիրն է՛լ ավելի սրվի, սակայն պետք է սպասել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը