Լրահոս

20.07.2011 14:53


Սերբիայի իշխանությունները ձերբակալել են Սերբական Կրաինա Հանրապետության նախկին նախագահին

Սերբիայի իշխանությունները ձերբակալել են Սերբական Կրաինա Հանրապետության նախկին նախագահին

Սերբիայի իշխանությունները ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող նախկին Սերբական Կրաինա Հանրապետության նախագահ Գորան Հաջիչին։ Այս մասին տեղեկացնում է բելգրադական «В92» հեռուստաընկերությունը։ Ձերբակալության վայրի ու ամսաթվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Տեղեկացնենք, որ նախկին Հարավսլավիայի հարցերով Հաագայի միջազգային տրիբունալը մեղադրում է Հաջիչին 1991-1995թթ. Խորվաթիայում զինված բախումների ժամանակ ռազմական հանցագործությունների համար:

Վերջին անգամ Հաջիչին տեսել էին 2004–ին սերբական Նովի Սադում: Այդ ժամանակ նախկին նախագահի ձերբակալության օպերացիան ձախողվել էր, Հաջիչին հաջողվել էր դիմել փախուստի։

Ավելացնենք, որ բալկանյան պատերազմներում «ռազմական հանցագործներին» միջազգային արդարադատությանը հանձնելու պահանջը Բրյուսելի կողմից դրված է Բելգրադի առջև որպես նախապայման ԵՄ–ին անդամակցելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը