Պետք է պարզ լինի, որ համապարփակ լուծումն, ըստ Բրիտանիայի դեսպանի, նշանակում է, որ Արցախը պետք է ամբողջովին հայտնվի Ադրբեջանի սուվերենության տակ
Հայաստանում Բրիտանիայի դեսպանն ասել է, որ Արցախի հարցը պետք է համապարփակ լուծվի։ Շատերը ոգեւորվել են, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանի հասարակությունը չի հասկանում դեսպանի խոսքերի իրական իմաստը։
Լրագրողներին կոչ եմ անում առիթի դեպքում դեսպանին հարցնել, թե ինչ է հասկանում Արցախի հարցի համապարփակ լուծման տակ։
Նախ, Բրիտանիան մոտ 100 միլիարդ դոլարի ներդրում է Ադրբեջանում կատարել, երկրորդ' Բրիտանիան պետք է Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղել։ Սա է Բրիտանիայի Կովկասում քաղաքականության նպատակները։ Այսինքն, պաշտպանել ու ընդարձակել իր ներդրումներն ու մեծացնել իր ազդեցությունը Կովկասում։
Հիմա հարց, ձեր կարծիքով ինչ է կարող նշանակել դեսպանի խոսքերը։ Պետք է պարզ լինի, որ համապարփակ լուծումն, ըստ դեսպանի, սթափ մտածելու դեպքում, նշանակում է, որ Արցախը պետք է ամբողջովին հայտնվի Ադրբեջանի սուվերենության տակ, խաղաղապահները պետք է հեռանան, բնականաբար, տեղի հայերը նույնպես։
Սա է դեսպանի խոսքերի իրական իմաստը։ Համենայն դեպս, առիթի դեպքում, դեսպանին հարց տվեք ու կհամոզվեք, որ ձեր հարցի ուղիղ պատասխանը չեք ստանա։
Հ.Գ.Հակառակ տեսակետ ունեցողներին կխնդրեմ հիմնավորել, թե Բրիտանիայի ինչին է պետք, որ Արցախը մնա հայկական, Հայաստանի հայկական մնալու մասին չեմ հարցնում, դրա մասին հաջորդ փուլում կհարցնեն, եթե "համապարփակ" լուծումն իրականություն դառնա։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից