Կարծիք

08.02.2022 10:11


Նման խայտառակություն անգամ մեկ տարի առաջ էր անհնար

Նման խայտառակություն անգամ մեկ տարի առաջ էր անհնար

Նման խայտառակություն անգամ մեկ տարի առաջ էր անհնար։ Կալանավորման դեմ հունվարի 4-ին բերված բողոքի քննությունը վերաքննիչ դատարանը նշանակել է փետրվարի 18-ին! Բողոքը բերելուց 44 օր հետո!! Մեկ տարի առաջ եթե 14 օր հետո էր նշանակվում, դա արդեն ընկալվում էր որպես կալանքի վերանայման իրավունքի խախտում։

Կարծում եմ՝ «ժողովրդավարության առաջընթացն» ակնհայտ է։

ՀԳ. Իսկ կալանավորվածը ադրբեջանից վերադարձված գերի է՝ բաքվի զնդաններում 44 օր տառապած Արման Խաչատրյանը։ Այս փաստն է՛լ ավելի է ընդգծում իրավիճակի ոչ միայն հակաիրավական, այլև հակաբարոյական բնույթը։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը