Ա. Մինասյան. «Այսօր, ցավոք, Հայաստանում հանրային կամ պետական սեփականությունը գույքագրված չէ»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանն ասել է, թե հաճախ ենք խոսում ծրագրային բյուջետավորման մասին, ու իսկապես անհրաժեշտություն կա լրջորեն ներկայացնել այն բարեփոխումներն ու փոփոխությունները, որոնք իրականացվում են, և որոնցում ներգրավված է հատկապես իրե՛նց հանձնաժողովը։
–Երբ պետական բյուջեի նախագիծը բերվում է խորհրդարան, թե՛ լրագրողները, թե՛ հանրությունը, թե՛ առանձին մասնագետներ հաճախ հարց են տալիս. «Ի վերջո, այս հաստափոր փաթեթն ի՞նչ է տալիս մեր երկրին ու ժողովրդին, կամ ինչպե՞ս չափենք»։ –Ծրագրային բյուջեի այս բարեփոխման իմաստը հենց սա է, որպեսզի այնպիսի արդյունավետ քաղաքականություն վարվի, որ հանրությունը, խորհրդարանը կարողանան արդյունքով գնահատել գործող կառավարության քաղաքականությունը: Երբ համեմատում ենք երկու բյուջեների կազմման սկզբունքները, ապա, պայմանականորեն ասած, հետևյալն է ստացվում՝ դասական բյուջետավորման համակարգն ասում է՝ ինչքա՞ն փող է պետք կառավարությանը: Ծրագրային բյուջեն ասում է, թե ինչ է տալիս հանրությանը և ինչի համար: Օրինակ՝ աղքատության ընտանեկան նպաստի ծրագիրը։ Ինչի՞ համար է իրականացվում այն։ Եթե մենք չենք ամրագրում նպատակն ու արդյունքները (աղքատ ընտանիքներին որոշակի օժանդակությունը և աղքատությունից վեր հանելը), ապա դժվար է հետագայում գնահատել այդ ծրագրի արդյունավետությունը: Մեկը սա է, երկրորդը՝ հանրային սեփականության գույքագրումը: Այսօր, ցավոք, Հայաստանում հանրային կամ պետական սեփականությունը գույքագրված չէ, և շատ դժվար է ցանկացած կառավարության կամ իշխանության համար՝ ներկայացնելու որևէ քաղաքականություն, որն արդյունավետության չափանիշներ կունենա,–ասել է նա:
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ երրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Սահմանադրությունը խորհրդարանին թողել էր վերահսկողական իրավասություն, սակայն, ցավոք, 2005-ի նոյեմբերի փոփոխություններից առ այսօր այն իր այդ գործառույթը չի իրականացնում. պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողություն չի սահմանում:
–Հսկողական համակարգը մնացել է բացառապես ՎՊ-ի մասով, ու շատ կարևոր է, որ այս բարեփոխումների ընթացքում մենք հասնենք այն բանին, որպեսզի խորհրդարանն իր դերակատարությունն ունենա, գնահատելի ու չափելի լինի: Հատկապես այս հանգամանքը ես կարևորում եմ խորհրդարանական ընդդիմության տեսանկյունից,–ասել է նա։
Ասուլիսին ներկա ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ ասել է, որդեռ տարիներ առաջ մեր հանձնաժողովի և JTZ-ի խորհրդատուների համատեղ աշխատանքի շնորհիվ ստեղծվել է կարևորագույն մի օրենք Վերահսկիչ պալատի մասին:
–Պետք է ասեմ, որ Վերահսկիչ պալատի մասին օրենքը տարիների ընթացքում ստեղծել է մի կառույց, որը շատ նման է իր կառուցվածքով ու գործառույթներով ԵՄ երկրների կառուցվածքներին ու գործառույթներին, իրականացնում է աշխատանքներ, առանց որոնց այսօր երևի թե դժվար է պատկերացնել ընդհանրապես հանրային վերահսկողությունը մեր ֆինանսական միջոցների նկատմամբ: Պետք է ասեմ, որ օրենքը, նման լինելով և պահպանելով հիմնական սկզբունքները, ունի նաև առանձնահատկություններ, որոնք բխում են մեր իրականությունից: Եվ սա այն հիմնական առանձնահատկությունն է, որը մենք փորձել ենք պահպանել մեր համագործակցության ընթացքում,–ասել է նա։
Ա. Մինասյան. «Այսօր, ցավոք, Հայաստանում հանրային կամ պետական սեփականությունը գույքագրված չէ»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանն ասել է, թե հաճախ ենք խոսում ծրագրային բյուջետավորման մասին, ու իսկապես անհրաժեշտություն կա լրջորեն ներկայացնել այն բարեփոխումներն ու փոփոխությունները, որոնք իրականացվում են, և որոնցում ներգրավված է հատկապես իրե՛նց հանձնաժողովը։
–Երբ պետական բյուջեի նախագիծը բերվում է խորհրդարան, թե՛ լրագրողները, թե՛ հանրությունը, թե՛ առանձին մասնագետներ հաճախ հարց են տալիս. «Ի վերջո, այս հաստափոր փաթեթն ի՞նչ է տալիս մեր երկրին ու ժողովրդին, կամ ինչպե՞ս չափենք»։ –Ծրագրային բյուջեի այս բարեփոխման իմաստը հենց սա է, որպեսզի այնպիսի արդյունավետ քաղաքականություն վարվի, որ հանրությունը, խորհրդարանը կարողանան արդյունքով գնահատել գործող կառավարության քաղաքականությունը: Երբ համեմատում ենք երկու բյուջեների կազմման սկզբունքները, ապա, պայմանականորեն ասած, հետևյալն է ստացվում՝ դասական բյուջետավորման համակարգն ասում է՝ ինչքա՞ն փող է պետք կառավարությանը: Ծրագրային բյուջեն ասում է, թե ինչ է տալիս հանրությանը և ինչի համար: Օրինակ՝ աղքատության ընտանեկան նպաստի ծրագիրը։ Ինչի՞ համար է իրականացվում այն։ Եթե մենք չենք ամրագրում նպատակն ու արդյունքները (աղքատ ընտանիքներին որոշակի օժանդակությունը և աղքատությունից վեր հանելը), ապա դժվար է հետագայում գնահատել այդ ծրագրի արդյունավետությունը: Մեկը սա է, երկրորդը՝ հանրային սեփականության գույքագրումը: Այսօր, ցավոք, Հայաստանում հանրային կամ պետական սեփականությունը գույքագրված չէ, և շատ դժվար է ցանկացած կառավարության կամ իշխանության համար՝ ներկայացնելու որևէ քաղաքականություն, որն արդյունավետության չափանիշներ կունենա,–ասել է նա:
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ երրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Սահմանադրությունը խորհրդարանին թողել էր վերահսկողական իրավասություն, սակայն, ցավոք, 2005-ի նոյեմբերի փոփոխություններից առ այսօր այն իր այդ գործառույթը չի իրականացնում. պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողություն չի սահմանում:
–Հսկողական համակարգը մնացել է բացառապես ՎՊ-ի մասով, ու շատ կարևոր է, որ այս բարեփոխումների ընթացքում մենք հասնենք այն բանին, որպեսզի խորհրդարանն իր դերակատարությունն ունենա, գնահատելի ու չափելի լինի: Հատկապես այս հանգամանքը ես կարևորում եմ խորհրդարանական ընդդիմության տեսանկյունից,–ասել է նա։
Ասուլիսին ներկա ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ ասել է, որ դեռ տարիներ առաջ մեր հանձնաժողովի և JTZ-ի խորհրդատուների համատեղ աշխատանքի շնորհիվ ստեղծվել է կարևորագույն մի օրենք Վերահսկիչ պալատի մասին: