Կարծիք

08.02.2022 08:00


Անվտանգություն և արժանապատվություն

Անվտանգություն և արժանապատվություն

Մեր երկրի անվտագությունը շատ լուրջ մարտահրավերների առաջ է կանգնել հատկապես 44–օրյա պատերազմից հետո։ Առաջնագիծը լղոզվել է, դարձել հարաբերական։

Մեր երկրին սպառնում են դրսից ու ներսից։ Դրսիններն ու ներսիններն աշխատում են սինքրոնացված ու համակարգված։

Ալիևն ասում է «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան»։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հիմնավորում է այդ կարգախոսի «ճշմարտացիությունը»։

Ալիևը Շուշիին տալիս է նույն գնահատականն ինչ Նիկոլը։

Հիմա խրամատները տեղափոխվել են մայրաքաղաք Երևան։ Դատարանները, խմբագրություններն են դարձել թիրախներ։ Թիրախում է ինքնուրույն ու ազատ մտածող ՀՀ քաղաքացին։

Ամեն մի քաղբանտարկյալի, ամեն մի օրինապաշտ դատավորի, ամեն մի լրագրողի, ամեն մի քաղհետապնդվողի համար կռիվ տալը ՀՀ յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացու պարտականությունն է։

Մեր երկրի անվտանգության ապահովումը բոլորիս արժանապատվության հարցն է։ Մարդն անասունից նաև արժանապատվության զգացումով է տարբերվում։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը