Ռուբեն Թորոսյանը Սերժ Սարգսյանին. «Այդ ինչ աշխատանքային խումբ ես լիազորել ՀԱԿ պատվիրակության հետ հանդիպման համար»
ՀՀ Նախագահի նստավայր
Պարոն Ս. Սարգսյանին
Հարգելի Սերժ Ազատի,
բազմիցս եմ ասել, որ Նախագահի պաշտոնը զբաղեցնողը նույնպես պետք է գործի օրենքի շրջանակներում և ամեն ինչ չէ, որ կարող է անել:
Մասնավորապես, այդ ինչ աշխատանքային խումբ ես լիազորել ՀԱԿ պատվիրակության հետ հանդիպման համար, մեկն ասում է՝ Կոալիցիան Է լիազորել, մյուսը՝ ՀՀ Նախագահը, մեկն անվանում է՝ աշխատանքային խումբ, մյուսը՝ պատվիրակություն, կամ ինչ է նշանակում, թե այդ խումբ-պատվիրակությունը ներկայացնում է ոչ միայն Կոալիցիային, այլև՝ երկրի գործադիր ու օրենսդիր իշխանություններին, ավելին՝ պետության գլխին, իսկ ոմանք էլ՝ անձամբ Սերժ Սարգսյանին...
Վերջապես, ուշադիր ընթերցի՛ր ՀՀ Սահմանադրության 5-րդ ու 49-րդ հոդվածները և գործի՛ր միայն այն լիզորությունների շրջանակներում, որոնք սահմանված են ՀՀ օրենսդրությամբ: Այդ թվում, հստակեցրու՛ նաև, թե ինչ է նշանակում կոալիցիայի ղեկավար և ինչ առնչություն ունի վերջինիս հետ ՀՀ Նախագահը:
Ես հեռու եմ այն մտքից, որ նպատակ կա նսեմացնելու ՀՀ պետական մարմինների դերը և, այդ կապակցությամբ, խորհուրդ եմ տալիս՝ եթե որոշել ես երկխոսել հայտարարված ձևաչափով, ապա եղի՛ր ավելի համարձակ, այն է՝ ձևավորի՛ր այդ խումբ-պատվիրակությունը պետության գլխի, օրենսդիր, գործադիր, ինչու չէ նաև, դատական իշխանությունների, և եթե հարկ կա նաև՝ կոալիցիայի օրինական ներկայացուցիչներով...

...այն է՝ երկխոսությունն ել պետք լինի ԼԵԳԵՏԻՄ:
Հարգանքով՝
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր
Ռ. Թորոսյան