Վրաստանի տնտեսական համակարգն ավելի հրապուրի՞չ է, քան ՌԴ և ՀՀ տնտեսական համակարգերը
Այսօր տեղի ունեցած Երևան–Մոսկվա տեսակամուրջի ժամանակ լրագրողների հարցերին են պատասխանել Հայաստանից տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, Ռուսաստանից՝ ՌԴ բանկերի ասոցիացիայի վերլուծական բաժանմունքի փոխտնօրեն Սերգեյ Գրիգորյանը։
Բանախոսները հարցազրույցի ընթացքում անդրադարձել են Վրաստանի տնտեսական համակարգին՝ ընդգծելով, որ այն բավական հրապուրիչ է բիզնեսի համար։
Հարցին՝ կոնկրետ ինչն է ձգում բիզնեսը Վրաստան, Թաթուլ Մանասերյանը պատասխանել է.
–Համապատասխան տնտեսական բարեփոխումները, զանազատ բյուրոկրատական պատնեշների անհետացումը... այս ամենը Վրաստանի բիզնես միջավայրը դարձնում է ավելի հրապուրիչ։ Հատկապես շահեկան պայմաններ կան փոքր ու միջին բիզնեսի համար։
Մանասերյանը նաև ավելացրել է, որ Հայաստանից միայն տուրիստական բնագավառ տարեկան 100 մլն դոլարի չափով կապիտալի արտահոսք կա դեպի Վրաստան, այսինքն՝ հանգիստն անցկացնելու համար հայերն այնտեղ են մեկնում ու ծախսում այդքան գումար։ Եթե դրան ավելացնենք նաև Վրաստանում հանգստի պայմաններ ստեղծելու հայ գործարարների ծախսերը, ապա, ըստ Մանասերյանի, տարեկան այս թիվը կարող է հասնել մոտ 300 մլն դոլարի։
Սերգեյ Գրիգորյանն էլ իր հերթին նշել է.
–Առհասարակ կապիտալի արտահոսքը բացատրվում է մեկ կարճ բանաձևով՝ բիզնեսը գնում է այնտեղ, որտեղ հարմարավետ է զգում։

7or.am