Լրահոս

20.07.2011 14:08


Ի՞նչ անել, որպեսզի կապիտալի արտահոսքը կանխվի

Ի՞նչ անել, որպեսզի կապիտալի արտահոսքը կանխվի

Այսօր տեղի ունեցած Երևան–Մոսկվա տեսակամրջի ժամանակ լրագրողների հարցերին են պատասխանել Հայաստանից տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, իսկ Ռուսաստանից՝ ՌԴ բանկերի ասոցիացիայի վերլուծական բաժանմունքի փոխտնօրեն Սերգեյ Գրիգորյանը։

Բանախոսներն անդրադարձել են ԱՊՀ տարածքում ամենահրատապ խնդիրներից մեկին՝ կապիտալի արտահոսքին։

Սերգեյ Գրիգորյանը նշել է, որ խոսելով կապիտալի մասին՝ պետք է ի նկատի ունենալ թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային կողմը։ Նա ընդգծել է, որ ԱՊՀ երկրներում ընդհանուր առմամբ արտահոսքը վերջին ժամանակներում նկատվում է փոքր և միջին բիզնեսի շրջանակներում։ Բիզնեսը խթանող հիմնական գործոնների թվում Գրիգորյանը կարևորել է հատկապես բիզնես–միջավայրի և սեփականության պաշտպանության գործուն իրավունքի առկայությունը։

Թաթուլ Մանասերյանն էլ համեմատելով ՌԴ ու ՀՀ տնտեսական համակարգերը՝ իր հերթին ասել է, որ այն ֆինանսական միջոցները, որոնք այդքան էլ լուրջ կերպով չեն կարող անդրադառնալ ՌԴ տնտեսության վրա, Հայաստանի պարագայում կարող են շատ դեպքերում վճռորոշ դեր խաղալ։ Բացի այդ, եթե ՌԴ–ում մեկ ներդրողի կապիտալի արտահոսքի դեպքում նրան փոխարինում է մեկ ուրիշը, ապա Հայաստանում դա չի նկատվում։

Հարցին, թե ինչն է խանգարում ՀՀ և ՌԴ տնտեսական համակարգերում բիզնես–միջավայր ստեղծելուն, Սերգեյ Գրիգորյանը պատասխանել է, որ դրա ամենակարևոր նախապայմանները համապատասխան օրենսդրությունն ու քաղաքական կամքի առկայությունն են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը