Լրահոս

20.07.2011 14:04


ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար. «Հնարավոր է` Եվրոպան կորցնի իր ազդեցությունն աշխարհում»

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար. «Հնարավոր է` Եվրոպան կորցնի իր ազդեցությունն աշխարհում»

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը զգուշացրել է, որ եթե Եվրոպան համապատասխան կերպով չֆինանսավորի պաշտպանական և հետախուզական ծրագրերը, ապա հնարավոր է` կորցնի  իր ազդեցությունն աշխարհում։

–Եվրոպայի ազդեցությունը միջազգային ասպարեզում աստիճանաբար կնվազի տրանսպորտային հնարավորությունների և հետախուզական տեղեկատվության հավաքման համար խիստ անհրաժեշտ ներուժի բացակայության պատճառով,–«BBC»–ի եթերում ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր  քարտուղարը։

Ռասմուսենը Մեծ Բրիտանիային իր երախատագիտությունն է հայտնել դաշինքի նոր ռազմական գործողություններում ներդրումներ կատարելու  համար, սակայն միևնույն ժամանակ անհանգստություն է հայտնել ՆԱՏՕ–ի անդամ եվրոպական շատ երկրների պաշտպանական ծախսերի նվազեցման կապացությամբ։

Գլխավոր  քարտուղարի  խոսքերով՝ եթե Հյուսիսատլանտյան դաշինքը չկոտրի այդ միտումը, ապա եվրոպացիների կորցրած դիրքերն անմիջապես կզբաղեցնեն այլ երկրները, օրինակ՝ Հնդկաստանը կամ  Չինաստանը։

Այս խորագրի վերջին նյութերը