Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ մանկուց ցանկացել է մսագործ դառնալ. պոնտիֆիկոսն առաջին անգամ մասնակցել է իտալական հեռուստատեսությամբ հայտնի թոք-շոուի, գրում է vz.ru-ն:
Պապը հիշել է, թե ինչպես մանուկ հասակում տեսել է մի մսագործի, որն իր գոտու վրա գոգնոց ուներ՝ գրպանով, որտեղ փող էր դնում։
«Եվ ես ասացի, որ կցանկանայի մսավաճառ դառնալ: Երբ ինձ հարցրին, թե ինչու, պատասխանեցի. «Տեսեք, թե ինչքան փող ունի»»,-պատմել է պոնտիֆիկոսը։
Նա նաև հավելել է, որ քիմիայի սիրահար է և 19 տարեկանում «պատրաստվում էր բժշկական ֆակուլտետ ընդունվել», բայց «կոչը եկավ» և «ընդունվեց ճեմարան»։
Բացի այդ, պոնտիֆիկոսը հայտարարել է. «Կա մի հարց, որի պատասխանը ես երբեք չեմ կարողացել գտնել. ինչո՞ւ են երեխաները տառապում: Բայց ես պատասխան չունեմ, ուղղակի պատասխան չունեմ։ Եվ այս հարցին կարող եմ միայն պատասխանել, որ նրանց հետ պետք է տառապել։ Դոստոևսկին այս հարցում ճիշտ էր»:
Խոսելով ընկերների մասին Պապն ասել է. «Ես շատ ընկերներ չունեմ, բայց նրանք իրական են: Ընկերներն ինձ օգնում են, նրանք գիտեն իմ կյանքի մասին, ես սիրում եմ ընկերների հետ լինել։ Ընկերներս ինձ ուժ են տալիս»։
Հռոմի պապը պատմել է մանկության երազանքի մասին

Աղբյուրը՝ tert.am