Բացօթյա առևտրով զբաղվողները շարունակում են բողոքել
Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի գործողություն են իրականացրել բացօթյա առևտրով զբաղվող մարդիկ։ Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն արգելել էր փողոցային առևտուրը, իսկ բացօթյա առևտրով զբաղվողներին խոստացել «մինի» շուկաներ կառուցել։ Սակայն բողոքի գործողության այսօրվա մասնակիցները պնդում են, որ Կարեն Կարապետյանը մինչ հիմա իր այդ խոստումը չի կատարել։ Բողոքի գործողության մասնակիցների խոսքերով՝ իրենք այժմ զրկված են ապրուստի միջոցից և անգամ հացի փող չունեն։ Ստեղծված իրավիճակը նրանց դրդում է գնալ ծայրահեղ քայլի։ Իրենց խնդիրները չլուծելու դեպքում բացօթյա առևտրով զբաղվող մարդիկ նպատակադրված են հացադուլ սկսել։

7or.am