Քաղաքական

07.02.2022 09:21

Նարեկ Մանթաշյանը ՔԿՀ-ում խոշտանգման է ենթարկվում․ փաստաբանների ահազանգը

Նարեկ Մանթաշյանը ՔԿՀ-ում խոշտանգման է ենթարկվում․ փաստաբանների ահազանգը

Նարեկ Մանթաշյանը այս պահին ՔԿՀ-ում խոշտանգման է ենթարկվում:

Քիչ առաջ դուրս եկանք ՔԿՀ-ից: Գիշերը ժամը 1-ից Նարեկ Մանթաշյանը ունեցել է առողջական վիճակի սրացումներ և խնդրել կապվել իր փաստաբանների հետ և տեղափոխել իրեն հիվանդանոց կամ ցուցաբերել բուժօգնություն, սակայն ՔԿՀ պատասխանատուները զանգի հնարավորություն չեն տվել, քանի որ ԱԱԾ-ն արգելանք է դրել հեռախոսազանգեր կատարելու իրավունքի վրա, իսկ բուժծառայության ղեկավարը (աջ կողմի նկարում, Գարեգին Սարգսյան) պատասխանել է, որ պետք է մինչև երկուշաբթի սպասել, ինքը հանգստից վերադառնա և որոշի հիվանդանոց տեղափոխել, թե՝ ոչ, իսկ ՔԿՀ-ում համապատասխան բուժում իրականացնող բժիշկ չկա:

Սա լրջագույն շեղում է մարդու իրավունքների օրակարգից և փաստացի պատիժ է Նարեկ Մանթաշյանի նկատմամբ, այստեղ մենք՝ փաստաբաններս, ընդգծված քաղաքական պատվեր և մոտիվ ենք տեսնում: Նման անմարդկային վերաբերմունքի այլ պատճառ մեզ հասանելի չէ: Չնայած արդեն, իսկ օպերատիվ արձագանք եղել է, բայց մեկ անգամ ևս հրավիրում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը: Իսկ ՀՀ արդարադատության նախարարությանը սթափության կոչ ենք անում. Նարեկ Մանթաշյանին տանում եք դանդաղ մահվան: Առողջական խնդրից զատ, իր փաստաբանների հետ կապ հաստատելու իրավունքից զրկումը ևս մեկ կոպտագույն սահմանադրաիրավական և միջազգային իրավական պարտավորություններից շեղում է:

Նարեկ Մանթաշյանի փաստաբաններ

Ալեքսանդր Կոչուբաև,

Տաթևիկ Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։