Լրահոս

20.07.2011 13:03


Բախվել են «Միցուբիշի-ԻՕ» և «Աուդի» ավտոմեքենաները

Հուլիսի 19-ին ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի թիվ 123 շենքի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 3-րդ հերթապահ խումբը, Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկները):

Դեռևս  չպարզված համգամանքներում բախվել են «Միցուբիշի-ԻՕ» 11ՕՍ514 պետհամարանիշով և «Աուդի»  23ՕՍ766 պետհամարանիշով ավտոմեքենաները:

Փրկարարները «Աուդի» ավտոմեքենայից դուրս են բերել տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած վարորդ 1980թ. ծնված Ռոման Գևորգյանին, իսկ ուղևոր 1983թ. ծնված Անի Խաչատրյանին և 2010թ. ծնված Գայանե Գևորգյանին պարամեդիկների կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Մինչ փրկարարների տեղ հասնելը` «Միցուբիշի» ավտոմեքենայի վարորդ 1985թ. ծնված Արթուր Խաչատրյանը դուրս է բերվել ավտոմեքենայից: Ա.Խաչատրյանը, Ռ.Գևորգյանը և Ա.Խաչատրյանը տեղափոխվել են Երևան քաղաքի «Էրեբունի», իսկ Գ.Գևորգյանը`  “Սրբ. Աստվածամայր” բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը