«Ազատ Դեմոկրատներ». «Հայաստանի անկախ պետականությանը սպառնացող մարտահրավերներն ավելի առարկայական են դառնում»
Հայաստանի անկախ պետականությանը սպառնացող մարտահրավերներն ավելի առարկայական են դառնում: Ապաշնորհ կառավարման հետևանքով սոցիալ- տնտեսական քաղաքականության տապալման, քաղաքացու և անհատի շահերի ոտնահարման արդյունքում պետությունը նորանոր վտանգների առջև է կանգնում:
Նման մարտահրավերներից մեկն էլ օտարալեզու դպրոցների վերաբացմանը միտված քաղաքականությունն է , որը մենք գնահատում ենք որպես անկախ պետականությանն ուղղված հերթական ոտնձգություն:
Կարևորելով Հայաստանում օտար լեզուների անարգել և խորացված ուսուցումը, ինչպես նաև մայրենի լեզվով ժամանակակից կրթական ծրագրերի իրացումը, փաստում ենք.
- Հայաստանի պետական լեզուն հայերենն է;
- Պետական լեզվով տարվող ուսուցումը երկրի անկախության պահպանման կարևորագույն երաշխիքն է;
- Քաղաքակրթական արժեքներին ինտեգրման ճանապարհը ոչ թե այլոց նմանակումն է, այլ ժողովրդավարական և ազատական գաղափարների անվերապահ որդեգրումն ու իրագործումը:

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցություն