ԱՄՆ բնակիչը սպանել է իր ընկերոջը կոնֆլիկտի ընթացքում, որը ծագել էր մայոնեզի պատճառով, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Mirror-ին:
ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ Քրիստոֆեր Էրլբահերը, գտնվելով մեքենայի ղեկին, մի քանի անգամ վրաերթի է ենթարկել իր ընկերոջը՝ Քալեբ Սոլբերգին Այովա նահանգում՝ սրճարանի մերձակայքում: Նախքան այդ միջադեպը ընկերները ոգելից խմիչք էին ըմպում բարում, սակայն ամեն ինչ փոխվել էր, երբ ամերիկացին մայոնեզ էր ավելացրել զոհվածի ճաշատեսակի մեջ:
Սոլբերգը դա այնքան չէր հավանել, որ սկսել էր ծեծկռտուքը: Ի պատասխան՝ զայրացած Քրիստոֆերը խոստացել էր Քալեբին, որ կայրի նրա տունը, որից հետո կսպանի, այնուհետև նստել էր մեքենան ու վրաերթի ենթարկել ընկերոջը:
Սպանությունից հետո Քրիստոֆերը փորձել է փախուստի դիմել, սակայն բեռնատարը վնասվել էր, իսկ ավելի ուշ նա ձերբակալվել էր ոստիկանության կողմից: Էրլբահերն ասել էր սպաներին, որ չէր պատրաստվում մարդ սպանել և ամեն ինչ պատահաբար էր ստացվել: Բացի այդ, բերման ենթարկվածի փաստաբանները հայտնել են, որ նրանց պաշտպանյալը գործել է ինքնապաշտպանության շրջանակում:
Այդուհանդերձ, դա չի փրկել Քրիստոֆերին պատժից: Նա մեղավոր է ճանաչվել առաջին աստիճանի սպանության մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման:
Ամերիկացին սպանել է իր ընկերոջը մայոնեզի պատճառով
ԱՄՆ բնակիչը սպանել է իր ընկերոջը կոնֆլիկտի ընթացքում, որը ծագել էր մայոնեզի պատճառով, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Mirror-ին:
ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ Քրիստոֆեր Էրլբահերը, գտնվելով մեքենայի ղեկին, մի քանի անգամ վրաերթի է ենթարկել իր ընկերոջը՝ Քալեբ Սոլբերգին Այովա նահանգում՝ սրճարանի մերձակայքում: Նախքան այդ միջադեպը ընկերները ոգելից խմիչք էին ըմպում բարում, սակայն ամեն ինչ փոխվել էր, երբ ամերիկացին մայոնեզ էր ավելացրել զոհվածի ճաշատեսակի մեջ:
Սպանությունից հետո Քրիստոֆերը փորձել է փախուստի դիմել, սակայն բեռնատարը վնասվել էր, իսկ ավելի ուշ նա ձերբակալվել էր ոստիկանության կողմից: Էրլբահերն ասել էր սպաներին, որ չէր պատրաստվում մարդ սպանել և ամեն ինչ պատահաբար էր ստացվել: Բացի այդ, բերման ենթարկվածի փաստաբանները հայտնել են, որ նրանց պաշտպանյալը գործել է ինքնապաշտպանության շրջանակում:
Այդուհանդերձ, դա չի փրկել Քրիստոֆերին պատժից: Նա մեղավոր է ճանաչվել առաջին աստիճանի սպանության մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման:
Աղբյուրը՝ news.am