Կարծիք

05.02.2022 10:04


Արդյոք ձեր երկրներում վարչապետի օգնականը նամակագրությամբ ուղիղ ցուցումնե՞ր է տալիս քննիչին և այդ իսկ պատճառով եք խոնարհվում վարչապետի առջև

Արդյոք ձեր երկրներում վարչապետի օգնականը նամակագրությամբ ուղիղ ցուցումնե՞ր է տալիս քննիչին և այդ իսկ պատճառով եք խոնարհվում վարչապետի առջև

Հարգելի դեսպաններ,
տիկին Մարտինա Շմիդտ,
տիկին Անդրեա Վիկտորին,
տիկին Լին Թրեյսի,
տիկին Անն Լույո
պարոն Վիկտոր Ռիխտեր

Արդյոք ձեր երկրներում վարչապետի օգնականը նամակագրությամբ ուղիղ ցուցումնե՞ր է տալիս քննիչին, և այդ իսկ պատճառով եք խոնարհվում վարչապետի առջև և ժողովրդավարության բաստիոն ճանաչում, իսկ միգուցե՞ հենց այդ օգնականի առջև էլ եք խոնարհվում:

Արդյոք դա արդարադատության ու քննչական մարմինների անկախության կոպիտ խախտո՞ւմ չէ:

Արդյոք ձեր երկրներում կա՞ նմանատիպ պրակտիկա:

Արդյոք թույլատրելի կամ ընդունելի՞ է ձեր երկրմերում, որ նման արարք գործելուց հետո վարչապետի այդ օգնականը ուղղակի ասի, որ դա «մասնագիտական խորհիրդ էր» և դա ընդունելի՞ կլինի:

Արդյոք Հայաստանի նախկին իշխանությունների օրոք դուք նույնանման կլռեի՞ք ու կանտեսեի՞ք այս արարքները, թե՞ օրնիբուն կաղաղակեիք ակնհայտ անթույլատրելի խախտումների մասին:

Իսկ հիմա որքա՞ն եք պատրաստվում անտեսել ու լռել:

Արդյոք ձեզ մեր երկիր պատվիրակած ժողովուրդները տեղյա՞կ են, որ հանդուրժում եք նման արատավոր երևույթները ու լռում եք՝ անտեսելով փաստերը:

Արթնացե՛ք, տիկնայք և պարոնայք:

Ձեր լռությունը ձեզ պատիվ չի բերում:

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը