Աշխարհ

04.02.2022 16:39


Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են «գունավոր հեղափոխություններին»

Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են «գունավոր հեղափոխություններին»

Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են դիմակայել արտաքին ուժերի՝ այլ պետությունների ներքին գործերին միջամտությանը և ընդդիմանալ «գունավոր հեղափոխություններին»։ Այս մասին ասվում է Մոսկվայի և Պեկինի՝ նոր դարաշրջան մտնող միջազգային հարաբերությունների և գլոբալ կայուն զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը և Չինաստանը դեմ են արտաքին ուժերի գործողություններին, որոնք ուղղված են ընդհանուր հարակից շրջաններում անվտանգության ու կայունության խաթարմանը, ինչպես նաև մտադիր են դիմակայել արտաքին ուժերի՝ ցանկացած պատրվակով ինքնիշխան երկրների ներքին գործերին միջամտմանը, դեմ են գունավոր հեղափոխություններին և կմեծացնեն համագործակցությունը վերոնշյալ ոլորտներում»,-ասվում է փաստաթղթում։

Ինչպես նշվում է համատեղ հայտարարության մեջ, «կողմերը խորապես մտահոգված են միջազգային անվտանգության ոլորտում առկա լուրջ մարտահրավերներով և ելնում են նրանից, որ բոլոր երկրների ժողովուրդների ճակատագրերը փոխկապակցված են»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը