Քաղաքական

04.02.2022 14:40

Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Ընթանում էր պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի վերաբերյալ քննվող քրեական գործով հերթական դատական նիստը, որը հետաձգվեց։

«Դատական նիստի ժամանակ հրապարակվելու է փորձաքննության եզրակացությունը, որով հաստատվել է, որ Արմեն Չարչյանի մոտ առկա հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ»,-իր էջում գրել էր Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։