Լրահոս

20.07.2011 11:42


Ըննդեմ մարդկանց թրաֆիքինգի

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայէջը տեղեկացնում է, որ անցած վեց ամեսների ընթացքում վարույթ է իրականացվել մարդկանց թրաֆիքինգի, շահագործման հատկանիշներով քրեական 10 գործերով, որոնցից 5-ը` նախկինում հարուցված և 2011 թ. փոխանցված գործեր են, 2-ը` վերսկսվել են հետախուզվողների հայտնաբերման կապակցությամբ, 1 գործ 2010 թ.-ին հարուցվել էր ՀՀ քր.օր.-ի 262-րդ հոդվածով, փոխանցվել 2011 թ., այնուհետև վերավորակվել է 1322-րդ հոդվածի, իսկ մյուս 2 գործերը` 2011 թ.-ին հարուցված, նոր գործեր են:

10 գործերից 8-ը վերաբերել են կանանց պոռնկության շահագործմանը, 1-ը ՀՀ-ում անչափահասի շահագործմանը` մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով, իսկ ՀՀ ԿԱ ԱԱԾ-ում վերսկսված գործը` ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային շահագործմանը: Պոռնկության շահագործման 8 գործերից 5-ը ներքին թրաֆիքինգի կամ շահագործման դեպքեր են, 3-ի շահագործումը իրականացվել է ԱՄԷ-ում:

Նշված գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել նոր` 8 զոհեր, որոնցից 7-ը կանայք: Թվով 8 զոհերից 2-ը` հանցագործության կատարման ընթացքում եղել են անչափահասներ:

Հետագա աջակցության նպատակով ՀԿ-ներ են ուղղորդվել վերոգրյալ տուժողներից իրենց համաձայնությունը տված 2 զոհեր, 1 անչափահաս զոհի հնարավոր չի եղել ուղղորդել, քանի որ վերջինս գտնվում է ՀՀ ԳԿՆ Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում: Մյուս 5 զոհերը չեն համաձայնել ուղղորդվել ՀԿ-ներ` պատճառաբանելով, որ նպատակահարմար են համարում ռեաբիլիտացվել իրենց ընտանիքներում, սակայն շարունակվում են այդ ուղղությամբ նրանց հետ աշխատանքները: 2011 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀԿ է ուղղորդվել նաև թրաֆիքինգի ենթարկման վտանգի տակ հայտնված 1 անձ:

2011 թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթ իրականացված քրեական 10 գործերից 3-ը ամբողջությամբ ավարտվել և ուղարկվել են դատարան, 1 քրեական գործ կասեցվել է ՀՀ քր.դատ.օր.-ի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 4-ով նախաքննությունը դեռ շարունակվում է, մնացած 1 գործից` 8 անձի վերաբերյալ մաս է անջատվել և ուղարկվել դատարան, գործը կասեցվել, իսկ մյուս գործից 1 անձի վերաբերյալ մասը ուղարկվել է դատարան, գործը ընթացքի մեջ է:

10 մեղադրյալներից 3-ը գտնվում են կալանքի տակ, 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել` չհեռանալու մասին ստորագրությունը, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

01.01.2011 թ. դրությամբ հետախուզման մեջ են գտնվել 17 անձինք, հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել են 3-ը, հետախուզում է հայտարարվել 4-ի նկատմամբ: 30.06.2011 թ. դրությամբ ՀՀ քր. օր.-ի 132-րդ, 1321-րդ հոդվածների հատկանիշներով հանցագործություն կատարելու համար հետախուզման մեջ են գտնվում թվով 18 անձինք:

Հայտնաբերված 3 հետախուզվողներից ՀՀ ոստիկանության վարույթում գտնվող քրեական 2 գործերից 1-ը վերսկսվել է, իսկ մյուսը թարգմանվել և ուղարկվել է Թուրքիա: 3-րդ հետախուզվողի (2008 թ.-ին հարուցված աշխատանքային թրաֆիքինգ) վերաբերյալ քրեական գործը գտնվում է ՀՀ ԿԱ ԱԱԾ վարույթում:

2011 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ` 132-րդ, 1321-րդ հոդվածների հատկանիշներով 4 անձի վերաբերյալ քրեական 3 գործերով կայացվել են դատավճիռներ: Նշված 4 անձանցից 1-ը դատապարտվել է 8 տարի 6 ամիս, 1-ը` 8 տարի, 1-ը` 5 տարի 6 ամիս, 1-ը` 7 տարի 6 ամիս տարի:

Այս խորագրի վերջին նյութերը