Փոխանակ խաղալու սեփական բակում, մենք այս պահին նախընտրում ենք հարևան թշնամական բակը
Հետաքրքիր է, որ Հայաստանում արտասահմանյան ֆինանսավորմամբ գործող տարատեսական մարգինալ խմբակները Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն ուղղված իրենց ջանքերի հիմնապատճառ ներկայացնում են տնտեսական զարգացման հնարավորությունը Անկարայի հետ, որը, ըստ իրենց, «կբերի տնտեսական բարօրության»։
Մինչդեռ քարտեզին ու տարածաշրջանին տիրապետողը լավ գիտի, որ Հայաստանի ունի Թուրքիայի կշիռն ունեցող մեկ այլ հարևան՝ Իրանը, որը ոչ մի բանով չի զիջում Թուրքիային, ավելին՝ բարիդրացիական տրամադրվածություն ունի դեպի մեզ։
Շուրջ 85 միլիոնանոց շուկա, զարգացած կոմունիկացիաներ, մեկ երկրի տարածքով ելք դեպի Պարսից ծոց (արաբական խոշորագույն առևտրատնտեսական կենտրոններ), այնտեղից էլ ուղիղ ելք դեպի Հնդկական օվկիանոս, որը հասանելի է դարձնում համաշխարհային առևտրական ճանապարհները։ Ի՞նչն է խանգարում, որ մեր բոլոր ջանքերն ուղղենք Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական դաշնակցության մակարդակի բարձրացնելու համար, այդ թվում տնտեսական ուղղությամբ։ Մեզ պետք է միայն կառուցել Իրանի հետ ամենաարագ ու անվտանգ ճանապարհն ու համապատասխան քաղաքական կամք ցուցաբերել։ Իրանը, Մերձավոր Արևելքի անքակտելի մասը, մեր դարպասն է դեպի մեր բնական միջավայրը, որտեղ Հայաստանը ունի և կարող է ունենալ առավելություններ։
Պատկերավոր ասած՝ փոխանակ խաղալու սեփական բակում, մենք այս պահին նախընտրում ենք հարևան թշնամական բակը։

Վարուժան Գեղամյան
պ.գ.թ., թյուրքագետ