Դավութօղլու. «Հայերի հետ մեր հարաբերությունները կարգավորվելու են»
Թուրքիայի տնտեսական հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) հրավերով այնտեղ են մեկնել հայաստանյան 5 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց հետ հանդիպում է ունեցել այդ երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
«Միլիեթ» օրաթերթի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Դավութօղլուն մտերմիկ զրույց է ունեցել ՀԿ–ների ներկայացուցիչների հետ։
Նա նշել է, թե հայերի և թուրքերի միջև առկա են պատմական կապեր։
–Իմ գյուղը գտնվում էր Քոնիայի մերձակայքում՝ Թորոսլարում։ Այնտեղ դռների վրա զարդաքանդակներ անողը հայ վարպետ էր։ Այնտեղ ապրում էր նաև մի հայ ընտանիք։ Իմ մտերմության զգացումը բխում է մանկությունից,–ասել է Դավութօղլուն:
Ներկաներից մեկն ասել է, թե իր ընտանիքն Էրզրումից գաղթել է օսմանյան ժամանակաշրջանում, ինչին ի պատասխան՝ Դավութօղլուն նշել է, թե առկա բոլոր խնդիրները լուծվելու են։
–Վստահ եմ՝ բոլոր այս խնդիրները մոտ ժամանակներս լուծվելու են։ Ներկա պահին գոյություն ունի փակուղի, որը, սակայն, չի շարունակվելու։ Համբերատար լինենք։ Դուք կարողանալու եք ձեր ընտանիքի հետ գալ և շրջել Էրզրումում, նույնիսկ ցանկության դեպքում կարողանալու եք տուն գնել։ Մեր հարաբերությունները կարգավորվելու են,–ասել է Թուրքիայի արտգործնախարարը։