Աշխարհ

04.02.2022 09:03


Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Փետրվարի 4-ը Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը նշվում է Միջազգային հակաքաղցկեղային միության նախաձեռնությամբ՝ 2005 թվականից։ Օրվա կապակցությամբ աշխարհի բազմաթիվ երկրներում կազմակերպվում են միջոցառումներ` մեկ անգամ ևս խոսելով ուռուցքային հիվանդությունների վիճակագրության, կանխարգելիչ միջոցառումների մասին: Օրվա հիմնական նպատակն է սևեռել հասարակության ուշադրությունը քաղցկեղային հիվանդությունների խնդրի վրա և ևս մեկ անգամ հիշեցնել դրանց վտանգավորության և հնարավորինս վաղ ախտորոշման և կանխարգելման անհրաժեշտության մասին։

Բժշկությունը կանգնած չէ իր տեղում. ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարի մեթոդներն ամեն տարի կատարելագործվում են, և, հնարավոր է, որոշ ժամանակ անց հայտնվեն այդ սարսափելի հիվանդության բոլոր ձևերի դեմ պատվաստանյութեր: Մինչ այդ բժիշկները խորհուրդ են տալիս չանտեսել կանխարգելումը, չչարաշահել վնասակար սովորությունները և վարել առողջ ու ակտիվ կենսաձև:

Այս խորագրի վերջին նյութերը